Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ԱՄՆ-ը ԴԱԻՇ ահաբեկիչներին կիրառել է Ասադին ճնշելու համար». The Washington Times

15:30, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
ԱՄՆ-ը ԴԱԻՇ ահաբեկիչներին կիրառել է Ասադին ճնշելու համար». The Washington Times

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու համար մտադրվել է կիրառել ԴԱԻՇ ահաբեկիչներին: Այս մասին գրում է The Washington Times-ը` հղում անելով համացանցում տարածված ձայնագրությանը, որում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խոսում է Սիրիայի ընդդիմադիրների հետ:
     Զրույցում, որը կայացել է նախորդ տարվա սեպտեմբերին, Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը հույսեր է ունեցել իսլամիստների հետ կապված. նրանց պատերազմն ընդդեմ Ասադի պետք է ստիպեր վերջինին գործարքի մեջ մտնել Վաշինգթոնի հետ: Սակայն ամեն ինչ այլ ընթացք է ունեցել:

«Ռուսաստանի` Սիրիայում ռազմական գործողություններ ծավալելու պատճառը ԴԱԻՇ-ի հզորացումն էր: Իսլամիստներն սպառնում էին Դամասկոսին: Մենք հետևում էինք` ինչպես է ԴԱԻՇ-ը թափ առնում: Եվ մենք սպասում էինք, որ դա կվախեցնի Ասադին ու նա բանակցություններ կսկսի մեզ հետ: Սակայն դրա փոխարեն նա օգնության կանչեց Պուտինին»,- ասել է Քերին:

4041 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am