Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարինե Հովհաննիսյանն ազատվել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնից

13:25, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Նարինե Հովհաննիսյանն ազատվել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնից

ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը MAMUL.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ իր դիմումի համաձայն Նարինե Հովհաննիսյանն ազատվել է հանրակրթության վարչության պետի պաշտոնից: «Մինչ նոր մրցույթի հայտարարումը, հանրակրթության վարչության պետի պարտականություններն առայժմ կատարում է պետի տեղակալ Նոնա Սահակյանը»,- ասաց նա:
     Տեղեկացնենք, որ Նարինե Հովհաննիսյանը նշանակվել է համար 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Նա նաև ԿԳ նախարարի խորհրդականն է` հասարակական հիմունքներով:

4665 | 0
Facebook