Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

1933-ի այս օրը Երևանում գործարկվեց առաջին տրամվայը

13:05, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
1933-ի այս օրը Երևանում գործարկվեց առաջին տրամվայը
     1933-ի հունվարի 12-ին Երևանում գործարկվեց առաջին տրամվայը, որը փոխարինեց Աբովյան փողոցով անցնող ձիաքարշերին:
     Առաջին տրամվայի գլխավոր ինժեներն էր Ն. Յուզբաշյանը:
     Տրամվայի շահագործման հանձնելուց հետո հսկայական չափով մեծացավ նրա գործունեության շառավիղը։ Եթե տրամվայի շահագործման հանձնելու առաջին տարին գծի երկարությունը 7 կիլոմետր էր, ապա 1964թ. այն հասավ 85 կիլոմետրի։ Իսկ արդեն 1980-ական թվականների վերջերից տրամվայի ցանցի երկարությունը հասել է 96 կմ-ի։ 2004 թվականից տրամվայը Երևանից հանվել է, գծերն ապամոնտաժվել են։
3686 | 1
Facebook