Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոչիի ավիաաղետի հնարավոր պատճառների ցանկից բացառվել է ահաբեկչության վարկածը

14:45, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Սոչիի ավիաաղետի հնարավոր պատճառների ցանկից բացառվել է ահաբեկչության վարկածը

Դեկտեմբերի 25-ին Սոչիում աղետի ենթարկված Ту-154 ինքնաթիռի կործանման պատճառները հետաքննող փորձագետները բացառել են ահաբեկչության վարկածը: Այս մասին հայտնում է "КоммерсантЪ"-ը` հղում անելով իր աղբյուրներին:
     Եզրակացությունն արվել է` ելնելով Սև ծովի հատակից բարձրացված բեկորների պայթյունատեխնիկական փորձաքննության արդյունքներից: Ինքնաթիռի բեկորների, ուղևորների անձնական ուղեբեռների, հումանիտար սնունդի, բազկաթոռների և այլ իրերի վրա պայթուցիկի և պայթյունի հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ փորձագետների` չկա անգամ աննշան փաստ, որը կմատնանշեր պայթեցման կամ գնդակոծման առկայությունը:
     Այժմ մասնագետները կենտրոնացած են օդաչուական սխալի տարբերակի վրա:
     Հիշեցնենք, որ վերոնշյալ ավիաաղետին զոհ էր գնացել 92 մարդ:

4646 | 0
Facebook