Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
7.10%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%

Իրադարձություններ

Ըստ գլխավոր դատախազի` Ներսեսը հացադուլ է հայտարարել «ուշադրության արժանանալու» համար

11:15, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Ըստ գլխավոր դատախազի` Ներսեսը հացադուլ է հայտարարել «ուշադրության արժանանալու» համար

«Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար, այդ թվում՝ նաև Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն` անդրադառնալով 29 օր հացադուլի մեջ գտնվող «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի հարցին: Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան էջում արձագանքել է գլխավոր դատախազի հայտարարությանը.
     «Մեր պաշտպանյալը փաստացի, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, հացադուլ հայտարարել է «ուշադրության արժանանալու» համար, որը նրա «իրավունքն է»: Գլխավոր դատախազը չի անդրադարձել նրան, թե ինչո՞ւ է Ն. Պողոսյանը հացադուլ հայտարարել կամ ինչ գրավոր դիմում-պահանջ է ներկայացրել:
     Եթե Ներսես Պողոսյանն ուշադրության արժանանալու ցանկություն ունենար, նա դա կարող էր կատարել սկսած 2016 թվականի մայիսի 31-ից, երբ նա ձերբակալվեց և հետագայում նաև կալանավորվեց:
     Ինչ վերաբերում է նրան, որ ըստ ՀՀ գլխավոր դատախազի Հայաստանում իրավունքի իրացման միջոցը ծայրահեղ քայլի՝ հացադուլի դիմելն է, ապա դա վկայում է, որ հասարակությունը փաստացի այն վիճակում է, երբ իրավունքների իրացումը քաղաքակիրթ և/կամ համակեցության ընդունված կանոններով Հայաստանում դարձել է դժվար կամ անհնար, և անձինք ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի: Իսկ իշխանության անունից հանդես եկող անձանց համար իրավունքի դրսևորման ծայրահեղ միջոցները ցավալիորեն դարձել են սովորական: Գլխավոր դատախազի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ իրավունքի իրացման նպատակով անձանց ձեռնարկած ծայրահեղ միջոցները «նորմալ են», ինչը վկայում է, որ Հայաստանում մարդու արժանապատվության, իրավունքի և ազատությունների նկատմամբ հարգանքը բացակայում է ինստիտուցիոնալ մակարդակով: Ի հավելումն նշվածի ցանկանում ենք վկայակոչել ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը կարծես թե ՀՀ քաղաքացի Ներսես Պողոսյանին վերաբերելի չէ.
     1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
     2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
     3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

744 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 12:59, 12.01.2017
հասարակ մահկանացուն, հայաստանում գրոշի արժեք չունի..
mihran
mihran 23:51, 12.01.2017
տո անպետք հաստագլուխ հերիք է անմեղ մարդկանց կախարան բարձրացնես երեք երեխա ունի ։
դու էլ Աստըցուց գտնես քո պատիժը
շունն ու մարդը մեկ ա էս անիծած երկրում