Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Սերժ Սարգսյանը բողոքել է Կարեն Կարապետյանից. «Ժամանակ»

10:25, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Սերժ Սարգսյանը բողոքել է Կարեն Կարապետյանից. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 29-ին Սերժ Սարգսյանը շատ նեղ շրջանակում բողոքել է Կարեն Կարապետյանից և ասել, որ իր նախագահության շրջանի ամենասխալ որոշումներից մեկն է եղել Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը: Դրանից հետո է որոշվել Կարեն Կարապետյանի՝ 5 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկանքի հարցը բերել օրակարգ և դրա շահարկմամբ ամեն գնով հասնել նրան, որ Կարեն Կարապետյանը չլինի ՀՀԿ նախընտրական ցուցակում և զրկվի ընտրվելու հնարավորությունից:
     Մեր տեղեկություններով՝ մինչև վերջերս տեղեկանքի «իրավական հիմնավորմամբ» զբաղվում էր արդարադատության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, որին հանձնարարվել է դադարեցնել աշխատանքը»:
     Մանրամասները` թերթի համարում:

6414 | 2
Facebook