Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է երկու տարի

10:35, հինգշաբթի, 12 հունվարի, 2017 թ.
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից անցել է երկու տարի

Այսօր՝ հունվարի 12-ին լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարին: Ավետիսյանների հարազատներն ասում են, որ ընտանիքի 7 անդամների սպանությունից թեև արդեն երկու տարի է անցել, բայց «նույն ցավը զգում են և սպանությունից հետո սիրտ չեն անում մտնել Ավետիսյանների բնակարան»:
     2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների տուն և գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետև նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վալերի Պերմյակովը դատապարտվել է ցմաh ազատազրկման` համակցելով նաև 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատժաչափերը` համապատասխանաբար 10 և 2 տարի ազատազրկում:

2117 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am