Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել

20:25, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշնը ռեկորդային անկում է գրանցել՝ հասնելով 2016 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններից հետո նվազագույն ցուցանիշին: Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով հարցումը, որն անց է կացրել Քվինիփեքսի համալսարանին առընթեր հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը:

Այժմ Թրամփի գործողություններին հավանություն Է տալիս բնակչության 37 %-ը՝ նոյեմբերի վերջի 44%-ի համեմատությամբ: Ամերիկացիների մեծամասնությունը՝ 51%-ը դժգոհ Է ընտրված նախագահից:

Հանրապետականին ավելի ու ավելի հոռետեսորեն են գնահատում նաև արտասահմանում: Եթե նոյեմբերին 59%-ը կարծում էր, թե Թրամփի օրոք ԱՄՆ-ի վիճակը կբարելավվի, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 52%:

Հարկ է նշել, սակայն, որ հարցվածների 34%-ն այն համոզմունքն ունի, որ նա ավելի լավ նախագահ կլինի, քան Բարաք Օբաման:

3011 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am