Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 26 մարտի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ծանրամարտում նոր քաշային կարգ է ավելացել. այլ փոփոխություններ

19:05, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Ծանրամարտում նոր քաշային կարգ է ավելացել. այլ փոփոխություններ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան՝ IWF-ը, հրապարակել է 2017-ի կանոնակարգը, որում ներկայացրել է մի շարք փոփոխություններ։ Նախ պաշտոնապես հաստատվել է կանանց նոր քաշային կարգը՝ 90 կգ։ Այսպիսով, այսուհետ ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ կպայքարեն 8 քաշային կարգերում։

Կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 75 կգ, 90 կգ, +95 կգ

Տղամարդիկ՝ 56 կգ, 62 կգ, 69 կգ, 77 կգ, 85 կգ, 94 կգ, 105 կգ, +105 կգ

Բացի այդ փոփոխության է ենթարկվել անձնական քաշի մասին սկզբունքը։ Այսուհետ երկամարտի նույն արդյունքի դեպքում հաշվի են առնվելու առանձին վարժություններում բարձրացրած կիլոգրամները և հաջող մոտեցումների քանակն, այլ ոչ թե անձնական քաշի պակաս լինելը։ Առանձին վարժություններում հաղթողներին որոշելու դեպքում հաշվի են առնվում իրացրած առաջին մոտեցման կիլոգրամները և հաջող իրացրած մոտեցումների քանակը։

Փոփոխությունների է ենթարկվել նաև նախնական հայտերի մասին օրենքը։ Այսուհետ կանանց և տղամարդկանց համար կգործի միևնույն՝ 20 կգ-ի սկզբունքը (նախկինում կանանց համար 15 կգ-ի փոխարեն)։ Բացի այդ նվազագույն հայտը տղամարդկանց համար կլինի 26 կգ, կանանց համար՝ 21 կգ։

1554 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am