Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Փոխմարզպետի որդու սպանության գործով մեղադրանք առաջադրվեց Մեխակ Հարությունյանին

17:05, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Փոխմարզպետի որդու սպանության գործով մեղադրանք առաջադրվեց Մեխակ Հարությունյանին

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ Գավառում 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտելու ուղղությամբ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ. Հարությունյանին:
     Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանը՝ գլխի և պարանոցի շրջանում հրազենային վնասվածքներով, որտեղ արձանագրվել է նրա մահը։
     Նույն օրը Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։
     Իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Հ. Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գավառի «Քաղառի կռուգ» կոչվող վայրում. առերևույթ հանցագործություն կատարած անձը «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայում գտնվող Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ։
     Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:
     Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Մ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և հարցաքննվել։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
     Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

1593 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
asem imatseq
asem imatseq 17:42, 11.01.2017
Patcherneri masin greq patcharneri
Ay xerzhiki tuleq
Sax hayastan@, sarqel eq KGB anots