Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 28 հուլիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Պաշտոնական Երևանը քաղաքական առումով աներևութացած է և մեր ազգային-պետական շահերին լիարժեք տեր կանգնելու բավարար կարողունակություն չի դրսևորում». Արման Մելիքյան

18:25, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
«Պաշտոնական Երևանը քաղաքական առումով աներևութացած է և մեր ազգային-պետական շահերին լիարժեք տեր կանգնելու բավարար կարողունակություն չի դրսևորում». Արման Մելիքյան
     Համանախագահների հայտարարությունը միանգամայն համարժեք է հակամարտության կողմերի այս պահին ունեցած քաղաքական պահվածքին: Միջնորդներն անվերջ կրկնում են, որ իրենց խնդիրը բանակցային գործընթացի շարունակականության համար անհրաժեշտ պայմանների ապահովումն է, մինչդեռ փոխընդունելի պայմանավորվածությունների հանգելն ու դրանց կենսագործումն ապահովելը բացառապես պաշտոնական Երևանի ու Բաքվի անելիքն է (Ստեփանակերտը չեմ հիշատակում, քանի որ ՀՀ իշխանությունները համաձայնել են բանակցությունների երկկողմ ձևաչափին): Կարող եմ ասել, որ ներկայումս անգամ պաշտոնական Երևանը քաղաքական առումով աներևութացած է և մեր ազգային-պետական շահերին լիարժեք տեր կանգնելու բավարար կարողունակություն չի դրսևորում: Իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, եթե հայկական իշխանական վերնախավն ինչպես մեր սեփական, այնպես էլ ազդեցիկ միջազգային դերակատարների շահերի տեսանկյունից քաղաքական իրական հետևանքներ առաջացնող ծրագիր մշակի ու գործի դնի:
1273 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am