Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կոչը կուսակցություններին

16:40, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կոչը կուսակցություններին

«Նաիրիտ» գործարանի համակարգող խմբի անդամները բաց նամակով դիմել են ՀՀ-ում գործող բոլոր կուսակցություններին.
     «Այսօր մենք գտնվում ենք անորոշության մեջ․ մի կողմից սնանկացած «Նաիրիտ», որի համար խոսք են տալիս «առողջացման ծրագիր», մյուս կողմից՝ սնանկության գործընթաց և ցուցակ՝ վաճառված և վաճառվող սարքավորումների։ Սա այն բացառիկ լրջագույն հարցերից է, որ պետք է միավորի բոլորին՝ կուսակցություններ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություններ, անհատներ։ Ընդդիմադիր կամ իշխանական ուղղվածությունը չի խանգարում ձեզ միավորվել, միավորվել «Նաիրիտ»-ի պես հսկայի շուրջ՝ ապացուցելու, որ ևս անհանգստացած եք «Նաիրիտ»-ի խնդրով և Հայաստանի ապագայով, ու ձեր բարձրացրած հարցերը զուտ խոսքեր չեն, այլ խոսքեր են գործելու հանուն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման... Դուք բոլորդ ասելիք ունեք․․․ Դուք հզոր եք, եթե համախմբված եք․․․ Ուրեմն համախմբվեք «Նաիրիտ»-ի շուրջ՝
    
     • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)
     • «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)
     • «Հայկական Վերածնունդ» կուսակցություն (ՀՎԿ)
     • «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն (ՀԱԿ)
     • «Ժառանգություն» կուսակցություն
     • «Համախմբում» կուսակցություն
     • «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
     • Լուսավոր Հայաստան կուսակցություն (ԼՀԿ)
     • Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (ՔՊԿ)
     • «Ազատ Դեմոկրատներ» կուսակցություն (ԱԴԿ)
     • Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)
     • «Միասնություն» համազգային շարժում
    
     Շատ և շատ կուսակցություն-խմբակցություններ նշված չեն, բայց դա ոչինչ չի նշանակում։ Մենք սպասում ենք բոլորիդ։ Սպասում ենք՝ փրկելու երբեմնի հսկային՝ ձե՛զ հետ․․․միասի՛ն․․․ «Նաիրիտ»-ի հիմնախնդրին վերջնական լուծում տալու համար ներկայացնում ենք առաջարկներ, որի շուրջ պետք է աշխատել և պայքարել․
    
     1. Քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար սնանկության գործընթացը, որի կարգավորման համար նույն առաջարկով նաիրիտցիների համակարգող խումբը բաց նամակով երկու անգամ դիմել է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, բայց ապարդյուն։
     2. Կիրառել քայլեր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից հայտարարված մրցույթն իրականացնելու համար։ Թույլ չտալ ՀՀ կառավարությանն օգտվել սնանկության գործընթացից՝ մրցույթը չեղյալ հայտարարելու։
     3. Պահանջել կառավարությունից մրցույթի հաղթողի և պարտվողի ցուցանիշների բաց ներկայացում։
     4. Թույլ չտալ գործարանի «առողջացման ծրագրի» անվան տակ առանձնացնել քլորի և թթուների արտադրությունները, իսկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գործունեության համար անհրաժեշտ հիմնական ակտիվները՝ ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի արտադրությունները հանձնել սնանկության կառավարչին՝ պարտատերերի պարտքը մարելու համար։
     5. Արագացնել ԱԺ-ում «Նաիրիտ»-ին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքի նախագծի բաց քննարկումը՝ ընդգրկելով նաև «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամներին։

985 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am