Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Հետաքրքիր է

Երեխայի հազը բուժելիս ճակատագրական սխալներ թույլ մի′ տվեք. ինչ է խորհուրդ տալիս բժիշկ Կոմարովսկին

19:10, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Երեխայի հազը բուժելիս ճակատագրական սխալներ թույլ մի′ տվեք. ինչ է խորհուրդ տալիս բժիշկ Կոմարովսկին

Աշխարհահռչակ մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին զգուշացնում է` ծնողները չարաչար սխալվում են` կարծելով, թե երեխաների հազը մի խնդիր է, որի դեմ կարելի է արդյունավետ պայքարել ինքնուրույն: Նրանք ուղղակի գնում են դեղատուն ու գնում հազի դեմ դեղ` անգամ չկասկածելով, թե ինչ վնաս են հասցնում իրենց երեխային:
     Ահա թե ինչ է նախազգուշացնում բժիշկ Կոմարովսկին. «Մի անգամ մոտ մեկ ժամ շարունակ ես գտնվում էի միացված հեռուստացույցով սենյակում: Այդ ընթացքում ես 8 անգամ լսեցի դեղերի գովազդներ, որոնք, արտադրողների պնդմամբ` պետք է անհապաղ կուլ տալ հազի դեպքում: Նյարդերս արդեն տեղի են տալիս այս բարբաջանքը լսելիս: Մարդիկ, ուշադրություն.
     1. Հազի դեմ գովազդվող միջոցները հիմնականում խորխաբեր են, որոնց գլխավոր գործառույթն է` ավելացնել խորխի ծավալը և հեղուկացնել այն` դարձնելով ավելի հոսուն, ինչն էլ թեորիապես թեթևացնում է հազի միջոցով դրա դուրս բերումը:
     Եթե երեխան ունի հազ, ջերմություն ու հարբուխ, ապա դա վերին շնչառական ուղիների հիվանդություն է: Ինչու թոքերում ավելացնել լորձի քանակը, երբ երեխան ուղղակի հարբուխ է տանում կամ էլ կոկորդն է ցավում:
     2. Խորխաբեր միջոցները երբեմն պետք են ստորին շնչուղիների որոշ հիվանդությունների դեպքում` բրոնխիտ, թոքերի բորբոքում: Սակայն այդ միջոցները պետք է անպայման բուսական ծագում ունենան: Բոլոր հիվանդությունները պետք է բուժեն բժիշկները, ոչ թե հեռուստացույցի գովազդներով տարված մարդիկ:
     3. Մանկական հազը շատ ավելի թույլ է, քան մեծերինը: Խորխաբեր միջոցներ ընդունելուց հետո երեխաներն ի վիճակի չեն դուրս բերել ավելացած խորխը: Զարմանալի չէ, որ շատ երկրներում խորխաբեր միջոցները խորհուրդ չի տրվում տալ մինչև 5 տարեկան երեխաներին: Իսկ մինչև 2 տարեկան երեխաներին այն տալը հանցագործություն է:
     4. Ինչո՞վ բուժել չոր հազը: Այդ նպատակով շատ օգտակար է գազարի հյութն (անպայման` թարմ մզված) նույն քանակությամբ կաթի հետ միասին: Այս խառնուրդն օրական 4-5 անգամ տվեք երեխաներին: Նաև թեյ տվեք բռնչու պտուղներից:
     5. Հիշեք, որ անգամ գերժամանակակից խորխաբերներն արդյունք չեն կարող տալ առանց 2 կարևոր նախապայմանի` առաջին` պետք է երեխայի սենյակում լինի մաքուր ու զով օդ` (+18… +20 °С), երկրորդ` երեխան պետք է բավարար քանակությամբ տաք հեղուկ խմի: Անպայման պետք է հետևել երեխայի սենյակի օդի խոնավությանը: Այն պետք է լինի 40-60%: Տոթ սենյակն ամենանպաստավոր պայմանն է հիվանդության բարդացման համար: Այնինչ, հավելումն այս ամենի, նաև փակ է երեխայի քիթը, բարձր` ջերմությունը: Նման պայմաններում հասարակ մրսածությունն ամիսների բուժում պահանջող թոքաբորբի վերածելու հավանականությունը հսկայական է:
     6. Անհրաժեշտ է նշել, որ հազի դեմ միջոցներով ինքնաբուժությունը կարող է շատ վտանգավոր լինել: Հազն օրգանիզմի կողմից թոքերը մաքրելու կարևորագույն միջոց է: Հազը ճնշելը կարող է հանգեցնել թոքերում խորխի կուտակմանն, ինչն էլ իր հերթին կդառնա բրոնխիտի, թոքաբորբի կամ էլ այլ տհաճությունների պատճառ: Խորխաբերների չարաշահումը վատ է անդրադառնում նաև երիկամների ու լյարդի աշխատանքի վրա:
     7. Թաց հազի դեպքում խորխաբերների կիրառումը հակացուցված է: Ինչպես վերը նշեցի, հազի նվազեցումը միայն կխորացնի հիվանդությունը:
     Տարրական ճշմարտություն է` մի զբաղվեք ինքնաբուժմամբ: Ոչ թե հազը պետք է բուժել, այլ ստույգ հիվանդությունը, որի հետևանքներից մեկն էլ հազն է»:

30461 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
օնիկ
օնիկ 21:58, 11.01.2017
հազը լրիվ լանցնի երբ հազացող երեխային օրական երեք ճաշի գտալ ձիտապտղի յուղ խմացնեք
և այն ինչ բժիշկն է ասում կաթ և գազարի հյութ
ANUN AZGANUN DEWEFARWGER
ANUN AZGANUN DEWEFARWGER 21:29, 16.01.2017
Ոչ թե հազը պետք է բուժել, այլ ստույգ հիվանդությունը, որի հետևանքներից մեկն էլ հազն է»:BA KOMAROVSKI JAN < HARGELIS BA ED HIVANDUTYAN BUJMAN DZEVN GRI VOCH TE MIYAYN HAZI BUJMAN EXANAK@