Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ԱՄՆ-ի ուսանողական լիգայում

14:50, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Մեր բասկետբոլիստների մրցելույթներն՝ ԱՄՆ-ի ուսանողական լիգայում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց մրցելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում` NCAA-ում: «Ջոնսն Ուելս»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74։71 հաշվով առավելության է հասել «Սեյնթ Ջոզեֆս»-ի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրել է 37 րոպե և վաստակել 18 միավոր:

Հայաստանի ազգային հավքականի խաղացող Արտյոմ Թավաքալյանի «Հորնեթս Դելևր»-ը 69։68 հաշվով հաղթել է «Նորզ Կարոլինա Ցենտրալ» ակումբին: Թավաքալյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակե․լ 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ը զբաղեցնում է 3 –րդ հորիզոնականը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 80։63 հաշվով պարտություն է կրել «Ռիպոն» ակումբից: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրել է 22 րոպե՝ վաստակելով 7 միավոր:

Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆես»-ը 80։77 հաշվով հաղթել է «Գալաթասարայ»-ին։ Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրել է 34 րոպե՝ վաստակելով 7 միավոր:

649 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am