Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան պատ է կառուցում Հայաստանի, Վրաստանի և Սիրիայի սահմանների երկայնքով». Վարուժան Գեղամյան

15:05, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
«Թուրքիան պատ է կառուցում Հայաստանի, Վրաստանի և Սիրիայի սահմանների երկայնքով». Վարուժան Գեղամյան

Թուրքիան պատ է կառուցում Հայաստանի, Վրաստանի և Սիրիայի սահմանների երկայնքով։
     Այսպիսի տեղեկատվություն է հայտնվել այսօր թուրքական «Սթար» մերձիշխանական օրաթերթում։ Համաձայն այս լուրի՝ պատը արդեն իսկ կառուցվում է Սիրիայի սահմանի (պատվիրատուն՝ Պաշտպանության նախարարություն և Ֆինանսների նախարարություն) և կավարտվի այս տարվա ապրիլին։ Այս աշխատանքներն ավարտելուն պես կսկսվեն Հայաստանի և Վրաստանի հետ սահմանային պատերի կառուցումը, որոնք կունենան երեք մետր բարձրություն, ծածկված կլինեն փշալարով։

Կարող ենք ենթադրել, որ պատի կառուցումը Սիրիայի հետ սահմանին նպատակ ունի առաջին հերթին սահմանափակել քուրդ զինյալների և իսլամական ահաբեկիչների համեմատաբար ազատ ելումուտը։ Հայաստանի և Վրաստանի պարագայում պատը հնարավորություն կտա ավելի վերահսկելի դարձնել սահմանները երկրի արևելքում։ Հակված եմ կարծել նաև, որ թուրքական կողմի համար Հայաստանի և Վրաստանի հետ պատի կառուցումը կձգձգվի՝ չունենալով հրատապություն։

3793 | 1
Facebook