Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 24 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Իրադարձություններ

Հովհաննես Հարությունյանի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին

15:35, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Հովհաննես Հարությունյանի պաշտպանը դիմել է գլխավոր դատախազին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իր պաշտպանյալին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հիվանդանոց տեղափոխելու պահանջով: Վերջինը դատախազից պարզաբանում է պահանջում, թե ինչու առանց իրեն տեղյակ պահելու իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
     Պաշտպանի խոսքով՝ ՔԿՀ տեղափոխելու համար որևէ իրավական և բժշկական հիմք չի տրամադրվել, ավելին՝ նրան տեղափոխել են ոչ աշխատանքային օրվա ընթացքում: «Ոտքի այդպիսի խնդրի առկայության դեպքում նա գտնվում է մի խցում, որտեղ կան խավարասերներ և այլ միջատներ: Իմ պաշտպանյալը պետք է գտնվեր բժիշկների հսկողության ներքո հատկապես այն դեպքում, երբ նրա ինքնազգացողությունը վատ է, տարօրինակ պահվածք է դրսևորում: Իսկ այդպիսի վերաբերմունքը գնահատում եմ հաշվեհարդար նրա նկատմամբ»,- ասաց նա:
     Ավելի վաղ պաշտպանը` MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իր պաշտպանյալը հոգեմետ դեղերի ազդեցության տակ է գտնվում:
     Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին և տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

838 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am