Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարներն ազատվել են պաշտոններից

14:05, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Վարչապետի որոշմամբ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարներն ազատվել են պաշտոններից
     Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ ՀՀ վարչապետը որոշել է Իոսիֆ Իսայանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից։ Կառավարության ղեկավարի մեկ այլ որոշմամբ աշխատանքի ազատվել է նաև Արեգ Գալստյանը, ով զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնը:
3181 | 4
Facebook