Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
7.10%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%

Հետաքրքիր է

Վրաստանում հնագույն խոշոր բնակատեղի է հայտնաբերվել

23:05, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Վրաստանում հնագույն խոշոր բնակատեղի է հայտնաբերվել

Վրաստանի արևելքում` Կախեթիում, բրոնզեդարյան դամբարանի մոտակայքում հայտնաբերվել է հնագույն խոշոր բնակավայր: Այս մասին հայտնում է երկրի Մշակույթի պահպանության ազգային գործակալությունը: Հնագույն քաղաքը փռված է 5 հազար քառակուսի մետր տարածքի վրա, դրա շինությունների պատերն ունեն 1,2 մետր հաստություն: Տարբեր չափերի ու ձևերի շինությունները կառուցվել են հում աղյուսից:
     Հնագետների կարծիքով` հնագույն մեգապոլիսն ավերվել է հուժկու հրդեհի պատճառով: Բնակավայրից արևելք գտնվում է մեծ դամբարան` 115 մ պարագծով և 20 մ բարձրությամբ: Սա երկրի տարածքում հայտնաբերված ամենախոշոր դամբարանն է:
     Հնագետներին առայժմ հայտնի չէ, թե որ ժամանակաշրջանին է պատկանել շինությունը:
     2017-ին հնագետների միջազգային խումբ կստեղծվի, որը կսկսի պեղումները:

Վրաստանում հնագույն խոշոր բնակատեղի է հայտնաբերվել
2767 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am