Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Համացանց

«Ռեյտինգային մրցավազքի են պատրաստվում շեյփինգային մարզումների ենթակա գիրացած դեմքերը». Գ. Պետրոսյան

14:20, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
«Ռեյտինգային մրցավազքի են պատրաստվում շեյփինգային մարզումների ենթակա գիրացած դեմքերը». Գ. Պետրոսյան
     2017 թվականին ձևավորվելիք ԱԺ-ի որակը մեծապես կախված է ՀՀ նոր Ընտրական օրենսգրքից: Ռեյտինգային մրցավազքի են պատրաստվում շեյպինգային մարզումների ենթակա գիրացած դեմքերը... Բայց դա չէ գլխավոր խնդիրը...
     Բնավ էլ նպատակ չունենալով աձնավորել խնդիրը, բայց չես կարող չարձանագրել, որ այդ Օրենսգիրքն անկախ Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող ամենախայտառակ իրավական ակտն է:
     Չես հասկանում` դա ինչ հավաքույթ է:
     Ասում են` այդ օրենսգիրքը հեղինակել են փորձառու և բանիմաց իրավաբանները: Բա, եթե այդ այդպես է, ինչու է օրենսգիրքն այդքան խրթին ու անմեկին: Որն է նման ցնորամիտ իրավական ձևակերպումներով Օրենսգիրք ունենալու ցանկությունը: Ուր մնացին իրավական որոշակիության ու օրենքի հանրամատչելիության սկզբունքները: Որքանով է օրինաչափ, որ ժողովրդավարության անկյունաքարը հանդիսացող օրենքը ժողովրդի համար բացարձակապես ըմբռնելի չէ...
     Բազմաթիվ հարցեր կարող ենք առաջ քաշել, բայց պատասխանը, գուցե մեկն է.
     Օրենսգիրքն ապականվել է բացառապես մեկ նկատառումով` ինչքան անհասկանալի, այնքան լավ «ընտրությունները հորով-մորով անող» շառլատանների ու կամակատարների համար...
1406 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am