Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

38-ամյա տղամարդուն հայտնաբերել են չգործող մանկապարտեզի դռնից կախված

11:45, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
38-ամյա տղամարդուն հայտնաբերել են չգործող մանկապարտեզի դռնից կախված
     Այսօր՝ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում քաղաքացիների կողմից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան նրբանցք 6-րդ շենքի հարևանությամբ գտնվող, սակայն չգործող մանկապարտեզի գլխավոր մուտքի դռնից տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայր են ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Սյունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Աբրահամ Աղայանն է։
3520 | 4
Facebook