Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
7.10%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%

Հետաքրքիր է

Աղջկա ձվարանի ուռուցքում «երկրորդ ուղեղ» է հայտնաբերվել

22:00, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
Աղջկա ձվարանի ուռուցքում «երկրորդ ուղեղ» է հայտնաբերվել

Ճապոնացի վիրաբույժները 16-ամյա աղջկա ձվարանից հեռացված ուռուցքում հայտնաբերել են նորագոյացություն, որը նման է եղել ուղեղի մի հատվածի` ուղեղիկի: Բջիջները շրջապատված են եղել գանգանման գոյացությամբ, իսկ ուղեղը կարողացել է էլեկտրական ազդակներ փոխանցել նեյրոններով: Այս եզակի երևույթի մասին հաշվետվությունը հրապարակվել է Neuropathology ամսագրում:

Ուռուցքն ունեցել է 10 սմ լայնություն, դրանում եղել է նաև մազափունջ:

Ճապոնացի բժիշկները հայտնում են, որ ձվարաններից հեռացված ուռուցքների 20%-ը պարունակում է մազեր, ատամներ, աճառներ և այլն: Նման ուռուցքները կոչվում են տերատոմաներ, ինչը թարգմանաբար նշանակում է «հրեշ»: Դրանց առաջացման ստույգ պատճառը հայտնի չէ:

Իսկ այս աղջկա դեպքը յուրահատուկ է նրանով, որ, թեև ուղեղի հատվածներ նախկինում էլ հայտնաբերվել են տերատոմաների մեջ, սակայն այս դեպքում այն բավականին զարգացած է եղել: Այնունամենայնիվ, աղջկա մոտ չեն եղել «երկրորդ ուղեղի» առկայությամբ պայմանավորված ախտանշաններ:

10269 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am