Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մենք չենք գնա «Մոնթե Մելքոնյան». բողոքի ակցիաներ կանենք». «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները բողոքում են

11:25, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
«Մենք չենք գնա «Մոնթե Մելքոնյան». բողոքի ակցիաներ կանենք». «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները բողոքում են

«Փոքր Մհեր» կրթահամալիրի ավագ մասնաճյուղի սաները, ծնողներն ու ուսուցիչները բողոքում են կրթահամալիրը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանին միացնելու դեմ: Չնայած նրան, որ երեկ կրթահամալիրում ծնողների և սաների հետ հանդիպել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու վստահեցրել, որ միավորման արդյունքում կրթական գործընթացը միայն կշահի, ինչը դրական կանդրադառնա ուսումնառության արդյունավետության, հետևաբար նաև՝ սաների գիտելիքների վրա, այնուամենայնիվ սաները շարունակելու են պայքարը, որպեսզի ուսումնական կենտրոնը չփակվի:
     MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում սաներից Արմեն Նազարյանն ասաց. «Մենք չենք գնալու «Մոնթե Մելքոնյան», մենք բողոքի ակցիաներ կանենք. մեր կրթահամալիրը չպետք է փակեն, ու մեզ միացնեն մեկ այլ կենտրոնի հետ: Մինչև հիմա կրթահամալիրը շատ լավն էր, իսկ հիմա Լևոն Մկրտչյանն ասում է, որ խնդիրներ կան, մանկավարժները լավը չեն և նմանատիպ այլ պատճառաբանություններ են բերում, որ կրթահամալիրը փակեն, բայց իրականում այդպիսի բան չկա, մենք գոհ ենք կրթական որակից: Միայն, թող տնօրենին փոխեն, ով մեզ վիրավորում էր»,- ասաց Արմենը:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրը կմիավորվի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին:
     Հիշեցնենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ էր հնչեցնում կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը:

1734 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am