Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հունվարի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
7.10%
,
Եվրոպական Եվրո
4.50%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Իրադարձություններ

«2016-ի ամենամեծ ձեռքբերումը որդուս ծնունդն էր. նա խինդով լցրեց կյանքս». Սոնա Շահգելդյան

17:35, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
«2016-ի ամենամեծ ձեռքբերումը որդուս ծնունդն էր. նա խինդով լցրեց կյանքս». Սոնա Շահգելդյան
     Երգչուհի Սոնա Շահգելդյանը Նոր տարին դիմավորել է աշխատանքային մթնոլորտում: Ամանորի գիշերն աշխատելուց հետո, տոնը շարունակել է ընտանիքի հետ: Սոնայի համար 2016-ը ձեռքբերումների տարի էր, ծնվեց որդին, ով արդեն հասկանում և արձագանքում է ամեն ինչին: «Տղայիս համար զարդարել էի մեր տունը, տոնածառ դրել: Մայրիկս էլ անակնկալ արեց` Ձմեռ պապին հրավիրելով մեր տուն»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց երգչուհին` նշելով, որ Ամանորն ու հատկապես Սուրբ ծնունդն իր ամենասիրած տոներն են: Սոնան ինչ-որ չափով հավատում է ամանորյա հրաշքներին և կարծում է` տարին ինչպես սկսես, այպես էլ կշարունակվի: «Իմ ցանկությունն է, որ բոլորը լինեն առողջ, մեր բանակին էլ խաղաղություն: Դա ամենակարևորն է ինձ համար»:
     Խոսելով որդու մասին` երգչուհին ասաց. «Փոքրիկը աշխարհում ինձ համար ամենակարևորն է, բնականաբար` երգելուց ավելի: Իհարկե երգն էլ է շատ կարևոր, բայց փորձում եմ երկուսը համատեղել: Իր ծնունդով իմ ամբողջ կյանքն է փոխվել: Տատիկս ու մայրիկս օգնում են խնամքի հարցում: Շատ խելացի, ու ժպտերես փոքրիկ է: Անգամ եթե մի տեղն էլ ցավում է, փորձում է ցույց չտալ»:
     Անդրադառնալով ստեղծագործական կյանքին` Սոնա Շահգելդյանն ընդգծեց, որ այս տարի կներկայացնի նոր երգեր և տեսահոլովակներ: «Առաջ Աստված, ես չեմ սիրում պլանավորել, բայց կլինեն անակնկալներ: Ամեն տարի էլ աշխատում եմ: Իհարկե չեմ ընդունում, որ ամիսը մեկ տեսահոլովակ են նկարահանում, գլոբալ առումով դա աշխատանք չի ինձ համար: Աշխատանքը դա կենդանի հնչողությամբ համերգներ տալն է: Համերգային շրջագայությունների առաջարկներ էլ են լինում, բայց քանի դեռ երեխաս փոքր է, չեմ գնում, նրան մենակ շատ չեմ թողնում»,- ասաց նա:
2792 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am