Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Աշխարհահռչակ Կլայդերմանը կրկին կներկայանա հայ հանդիսատեսին

15:45, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Աշխարհահռչակ Կլայդերմանը կրկին կներկայանա հայ հանդիսատեսին

Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիչարդ Կլայդերմանը կրկին համերգով հանդես կգա Երևանում: Մարտի 18-ին նախատեսված համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ: Աշխարհահռչակ կոմպոզիտորի համերգի տոմսերն սկսվում են 5 հազար դրամից մինչև 40 հազար դրամ:
     Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երաժիշտն առաջին անգամ Հայաստանում ելույթ ունեցավ 2015-ի մարտին: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նա երկու համերգ ունեցավ: Երկուսն էլ անցան-լեփ լեցուն դահլիճում:
     «Հույս ունեմ, որ այս երեք օրվա ընթացքում քիչ թե շատ կբացահայտեմ ձեր երաժշտական ժառանգությունը։ Կարծում եմ՝ ձեր երաժշտական ժառանգությունից նոր կտորներ կսովորեմ և կկարողանամ դրանք կատարել հաջորդ համերգներին»,- նախորդ համերգի ժամանակ ասել էր երաժիշտը:

1191 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am