Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

3 երգը՝ 10 հազար դոլար

14:40, չորեքշաբթի, 11 հունվարի, 2017 թ.
3 երգը՝ 10 հազար դոլար
     Հայկական շոու-բիզնեսի աստղերից Թաթան ու Արման Հովհաննիսյանն են հարսանիքներին ամենաթանկ գնով երգողները: Ասում են` 30 րոպե երգելու համար Արմանը պահանջում է 25 հազար դոլար, իսկ Թաթան` 3 երգի համար` 10 հազար դոլար: 3 երգի համար համեմատաբար «էժան» գին են սահմանել Լիլիթ Հովհաննիսյանը, Մհերը, Նանան, Սիլվա Հակոբյանը և այլք: Գումարը տատանվում է 4000-ից 5000 դոլարի սահմաններում: Ըստ լուրերի` բացի հայկական հարսանիքներից, հայ արտիստները թանկ գներով տոմսեր են վաճառում նաև արտերկրյա համերգների ժամանակ: ԱՄՆ-ում ու Եվրոպայում համերգային ամենաշատ շրջագայություններն ունենում են Արման Հովհաննիսյանը, Արամեն, Մարտին Մկրտչյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սիլվա Հակոբյանը և այլ երգիչներ: Տոմսերի գները տարբեր են` սկսած 30-40 դոլարից մինչև 150-250 դոլար:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15865 | 11
Facebook