Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սուրիկ Խաչատրյանը «հաթաթա» է տալիս ՀՀԿ-ին

16:05, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Սուրիկ Խաչատրյանը «հաթաթա» է տալիս ՀՀԿ-ին
     Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից այն էլ համապետական ընտրությունից առաջ, այն էլ, երբ միայն նա էր կարողանում ՀՀԿ-ի համար 90% ձայն հավաքել, առնվազն զարմանալի է: Ասում են` Խաչատրյանի հրաժարականը դժգոհության և ընդվզման արդյունք էր: Տեսնելով, որ հարազատ կուսակցությունը չկանգնեց իր կողքին` ինչպես իրեն, այնպես էլ որդուն վերաբերող հարցերում, Խաչատրյանը որոշեց ետ կանգնել ու «իր գինն իմացնել տալ»: Խոսակցությունների համաձայն, ՀՀԿ Սյունիքի կառույցի նոր ղեկավար, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին չի հաջողվի ԱԺ ընտրություններում գոհացնել իշխանությանը: Դա լավ գիտակցելով` Հանրապետականները շտապել են հայտարարել, որ «Սուրիկ Խաչատրյանը ՀՀԿ անդամ է և բոլոր գործընթացների ժամանակ իր ակտիվ մասնակցությունը կունենա»: Ասում են նաև, հաշվի առնելով, որ մարզպետները լուրջ դերակատարություն ունեն ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու գործում, հնարավոր է` ընտրություններից առաջ փոփոխություններ լինեն:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
11109 | 12
Facebook