Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ոստիկանությունն անճարությունից սկսել է դրամական պարգևներ խոստանալ

16:25, երկուշաբթի, 09 հունվարի, 2017 թ.
Ոստիկանությունն անճարությունից սկսել է դրամական պարգևներ խոստանալ
     Դեկտեմբերի 16-ին Երևանում բանկոմատներ պայթեցնողներին դեռևս չեն գտել: Ասում են` ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է շուրջօրյա ծառայություն իրականացնել բանկոմատների կողքին: Վերջինը նաև 3 միլիոն դրամ է խոստացել այն ոստիկանին, ով կբացահայտի պայթեցնողներին: Ըստ լուրերի` վերջին շրջանում ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում հաճախակի են դարձել բանկոմատներից խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերը, որոնք կրկին չեն բացահայտվել:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան բացել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատը, և Բաղրամյան 56 շենքի տակ գտնվող «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի N 4 մասնաճյուղի բանկոմատը` հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
8862 | 0
Facebook