Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Kia-ն ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան

01:15, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Kia-ն ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան

Kia ընկերությունը Դեթրոյիթում կայացած ավտոցուցադրության ընթացքում ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան` Kia Stinger GT-ն: Այն վաճառքի կհանվի 2017-ի վերջին: Մեքենայի արժեքը դեռևս հայտնի չէ:

Մեքենայի դիզայնը նույնությամբ կրկնում է նույնանուն կոնցեպտը, որը ներկայացվել էր 2011թ.: Մեքենան ստացել է լուսադիոդային օպտիկա, մեծ անվասկավառակներ: Մեքենայի երկարությունը կազմում է 4.8 մետր, իսկ լայնությունը` 1.87 մետր: Անվաբազան հավասար է 2.9 մետրի: Այդպիսով Kia Stinger GT-ն դարձել է իր դասի մեջ ամենամեծ ավտոմեքենաներից մեկը:
     Մեքենան հասանելի կլինի ետևի և լիաքարշակ տարբերակներով: Դրա նախնական տարբերակը կունենա 2 լիտր ծավալով և 255 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ: Մեքենան հագեցած կլինի 8-աստիճան ավտոմատ փոխանցատուփով:
     Մեքենայի թոփային տարբերակը կունենա 3.3 լիտր ծավալով և 365 ձիաուժ հզորությամբ բենզինային շարժիչ: Այդպիսի շարժիչով մեքենան 100կմ/ժամ արագություն կզարգացնի 5.1 վայրկյանում: Նորույթի առավելագույն արագությունը կհասնի 269 կմ/ժամի:

Kia-ն ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան
Kia-ն ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան
Kia-ն ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան
Kia-ն ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան
Kia-ն ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան
Kia-ն ներկայացրել է իր ամենաարագընթաց ավտոմեքենան
6726 | 0
Facebook