Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աբրահամ Ռուսոն ստիպված վաճառում է իր առանձնատունը

00:10, երեքշաբթի, 10 հունվարի, 2017 թ.
Աբրահամ Ռուսոն ստիպված վաճառում է իր առանձնատունը
     Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է վաճառել կանադական ճարտարապետությամբ ու ժամանակակից լուծումներով աչքի ընկնող մերձմոսկովյան երկհարկանի տունը, գրում է StarHit-ը: «Ռուսոյի կյանքում այժմ լավ ժամանակներ չեն. տնտեսական ճգնաժամը նաև նրա վրա է ազդել: Նույնիսկ հայտնիներն են փորձում խնայողություններ անել որքան հնարավոր է: Նման տունը պահելու համար մեծ գումար է հարկավոր, որը կազմում է ամսական նվազագույնը 100 հազար ռուբլի: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երգիչն այդտեղ ոչ հաճախ է լինում, ստիպված եղավ հանել վաճառքի»,- ամսագրի թղթակցի հետ զրույցում ասել է երգչի ընկերներից Ալեքսանդրը: Վերջինը նաև հավելել է, որ դա Ռուսոյի միակ անշարժ գույքը չէ. նա երկհարկանի տուն ունի նաև Նյու Ջերսիում, որտեղ ապրում է նրա մայրը:
12787 | 1
Facebook