Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա». ԿԳՆ մամուլի խոսնակ

19:10, կիրակի, 08 հունվարի, 2017 թ.
«Ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա». ԿԳՆ մամուլի խոսնակ

ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ,
     հուսով եմ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ հասցրեցիք ոչ միայն մի լավ հանգստանալ, այլև նույնիսկ կարոտել հարազատ կրթօջախներին: Ուսումնական այս կիսամյակում բոլորիդ մաղթելով հաջողություններ՝ ուզում եմ հիշեցնել, որ 3-12-րդ դասարանների աշակերտների դասերը կսկսվեն հունվարի 9-ին, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների դասերը` հունվարի 23-ին:
     Ձմեռային արձակուրդը տրամադրվում է «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների» համաձայն:
     Այս պահին ձմեռային արձակուրդը երկարաձգելու որևէ հիմք կամ պատճառ չկա»:

4286 | 0
Facebook