Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով 5 մարդ է կալանավորվել

20:20, շաբաթ, 07 հունվարի, 2017 թ.
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության գործով 5 մարդ է կալանավորվել

Թուրքիայի ոստիկանությունը հինգ մարդու է կալանավորել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետաքննության շրջանակներում, հայտնում է Anadolu–ն՝ հղում անելով Իզմիր քաղաքի ոստիկանությանը։

Հինգ կալանավորվածներից չորսը դեսպանին սպանողի՝ Մևլյութ Մերթ Ալթինթաշի ծառայակիցներն են, որոնց մեղադրանք է առաջադրվել «զինված ահաբեկչական կազմակերպությանը պատկանելու համար»։ Հինգերորդ կալանավորվածը Ֆեթուլահ Գյուլենի կազմակերպության ակտիվիստներից է, ով հովանավորում էր կազմակերպության կողմնակիցներին Իզմիրի ոստիկանական դպրոցի սաների շրջանում։ Այդ դպրոցում է սովորել նաև Ալթինթաշը։

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովն սպանվել է դեկտեմբերի 19-ին, Անկարայում։ Ռուսաստանը դեսպանի սպանությունը որակել էր իբրև ահաբեկչություն:

16270 | 0
Facebook