Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ

13:30, հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
     Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները դժվարանցանելի են:
     Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Իջևան, Բերդ-Ճամբարակ, Կապան-Սիսիան Սարավան-«Զանգեր», Արարատի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալին և Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ:


     Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

2866 | 0
Facebook