Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2016թ. դեկտեմբերի 31-ից 2017թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 37 ՃՏՊ

12:50, հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
2016թ. դեկտեմբերի 31-ից 2017թ. հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է 37 ՃՏՊ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2016 թվականի դեկտեմբերի 31-ից 2017 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 42 դեպքից բացահայտվել է 37-ը, խարդախության 9 դեպքից՝ 8-ը:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, բացահայտվել է գողության 15, ապօրինի թմրաշրջանառության՝ 4, ավտոմեքենա փախցնելու և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 8 և մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք։


     Նշված ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 37 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 77-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

3424 | 0
Facebook