Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան դիմաց Daewoo-ի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep-ին, իսկ վերջինն էլ՝ հաստաբուն ծառի

11:25, հինգշաբթի, 05 հունվարի, 2017 թ.
Խոշոր ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան դիմաց Daewoo-ի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep-ին, իսկ վերջինն էլ՝ հաստաբուն ծառի
     Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, Daewoo մակնիշի 58 VV 058 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է մայթեզրին կայանած Jeep մակնիշի 34 FZ 138 համարանիշի ավտոմեքենային իսկ վերջինը բախվել է հաստաբուն ծառին:
     Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
    
     Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Էդգար Մայիլյանի գխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճաների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատն ու 911 հոգեբանական ծառայության աշխատակիցները։
     Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և տեղանքում հսկողություն իրականացրել ՃՈ աշխատակիցների հետ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը:
4963 | 0
Facebook