Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ն ընդունել է Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ բանաձևը՝ Սիրիայի հարցով

23:20, շաբաթ, 31 դեկտեմբերի, 2016 թ.
ՄԱԿ-ն ընդունել է Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ բանաձևը՝ Սիրիայի հարցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է Ռուսաստանի և Թուրքիայի մշակած ծրագիրը՝ Սիրիայում հրադադարի վերաբերյալ, և կոչ է արել բանակցություններ սկսել Սիրիայի իշխանությունների և ընդդիմության միջև:

Բանաձևը ընդունվել է միաձայն` դեկտեմբերի 31-ին, փակ դռների հետևում անցկացված քննարկումներից հետո:

Խաղաղ բանակցությունները նախատեսվում է անցկացնել հաջորդ ամիս` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի, ինչպես նաև Ասադի դեմ հանդես եկող զինված ընդդիմադիրներին աջակցող Թուրքիայի միջնորդությամբ:

14760 | 0
Facebook