Արցախի հյուսիս-արևելյան սահմանին վիրավորված ժամկետային զինծառայող Գարիկ Վարդանյանին քիչ առաջ ուղղաթիռով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից տեղափոխել են Երևան: Այս մասին
MAMUL.am լրատվականի թղթակցին ասացին Մուրացան զինվորական հոսպիտալից: Զինծառայողն այս պահին բժշկական հետազոտության է ենթարկվում:
Նշենք, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Ըստ տեղեկությունների՝ Գարիկ Վարդանյանը վիրավորվել է դեկտեմբերի 29-ի և լույս 30-ի գիշերը, հակառակորդի կողմից հրադադար ռեժիմի խախտման հետևանքով։