Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 ապրիլի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կասկածվում է ավելի քան 200 հազար դոլար կաշառք վերցնելու համար. ԶԼՄ-ներ

21:40, շաբաթ, 24 դեկտեմբերի, 2016 թ.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կասկածվում է ավելի քան 200 հազար դոլար կաշառք վերցնելու համար. ԶԼՄ-ներ
     ՄԱԿ-ի հեռացող գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մեղադրվում է 2005 և 2007 թվականներին ավելի քան 200 հազար դոլար կաշառք վերցնելու համար: Կորեական Sisa Journal-ի տվյալներով` նա գումարն ստացել է 2005-ի գարնանը` ներկայացուցչական ընթրիքի ժամանակ` կազմակերպված Վիետնամի ԱԳ նախարարի` Կորեա ժամանելու առթիվ: Պան Գի Մունն այդ ժամանակ զբաղեցնում էր Կորեայի ԱԳ նախարարի պաշտոնը և ընդունել էր վիետնամական պատվիրակությանը, որոնց թվում էր ազդեցիկ գործարար, Taekwang ընկերության ղեկավար Պակ Էն Չան: Նշվում է, որ վերջինը եկել էր մեկ ժամ շուտ` Պան Գի Մունին 200 հազար դոլար կաշառք տալու նպատակով: Նույն գործարարը ևս 30 հազար տվել է 2007-ին` Նյու Յորքում: Այդ ժամանակ Պան Գի Մունն արդեն ՄԱԿ-ում էր:
     Գլխավոր քատուղարը և գործարար Պակ Էն Չան հերքել են այդ տեղեկությունները:
Աղբյուրը` tass.ru
2291 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am