Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Մկրտչյանը կոչ արեց քաղաքական ուժերին` խնայել կրթական համակարգը

17:05, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2016 թ.
Լևոն Մկրտչյանը կոչ արեց քաղաքական ուժերին` խնայել կրթական համակարգը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ դպրոցներում պետք է գործեն տնօրեն աշխատելու հստակ ժամկետներ. «Պետք է համակարգը փոխենք, որ անընդհատ նույն մարդը չղեկավարի դպրոցը: Այս պահին էլ դպրոցներում աշխատանքներ են տարվում, որպեսզի ազգակցական կապերով դպրոցում աշխատանքի ընդունվելու ավանդույթը վերանա»: Նախարարը կարծիք է հայտնել, որ իրենց չի հաջողվում դպրոցների կառավարման համակարգում արմատական փոփոխություններ իրականացնել: «Այս պահին մեր առաջ խնդիր ենք դրել բուհերի ֆինանսական վիճակը կարգավորել, որպեսզի ուսման վարձի պատճառով ոչ մի ուսանող դուրս չմնա բուհից»,- ասել է Մկրտչյանը: Անդրադառնալով` «Փոքր Մհեր» կրթահամալիրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` նախարարը տեղեկացրել է, որ կրթահամալիրում ստեղծվել է խնդիրների թնջուկ, որոնց լուծման համար առաջարկված տարբերակները ներկայացվել են կառավարությանը:
     «Կան իրավական, տնտեսական և մանկավարժական խնդիրներ: Մեզ մտահոգեց, որ քրեական ինչ միջադեպ կա, «Փոքր Մհերի» շրջանավարտները մեջն են: Մենք բավական լուրջ ուսումնասիրություն ենք անցկացրել, քանի որ այնտեղ կա նաև լուրջ որակ և մանկավարժական կոլեկտիվ»,- ասել է Մկրտչյանը: Վերջինն ասուլիսի ընթացքում դիմել է քաղաքական բոլոր ուժերին` կոչ անելով խնայել կրթական համակարգը, քանի որ այն արդեն իսկ ներգրավված է ընտրական գործընթացներում:

3324 | 0
Facebook