Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բենզինի գնի նվազեցումը խաբեություն է. բենզալցակայանները 1 լիտրի փոխարեն 900 գրամ են լիցքավորում

13:10, ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2016 թ.
Բենզինի գնի նվազեցումը խաբեություն է. բենզալցակայանները 1 լիտրի փոխարեն 900 գրամ են լիցքավորում
     Բենզինի գնի իջեցումից հետո վարորդները դժգոհում են, որ մեքենաներն սկսել են ավելի շատ վառելիք ծախսել։ Ասում են` կամ վառելիքի ՕԳԳ-ն է իջեցվում, կամ բենզալցակայաններում ուղղակի խաբում և քիչ են լցնում: Խոսակցությունների համաձայն, վերջինն ավելի հավանական տարբերակ է, քանի որ բենզալցակայանների ճնշող մեծամասնությունը հրաժարվում է շշի կամ որևէ այլ տարայի մեջ բենզին լցնել և վաճառել: Ասում են նաև, որ վարորդներից մեկը հաշվարկել է` «Ռեգուլյար» տեսակի բենզինի յուրաքանչյուր 1 լիտրի մեջ խաբում են միջինը 135 գրամ: Համաձայն վերջինի խոսքերի, իր մեքենան, քաղաքում 100կմ-ի հաշվով ծախսում է 9 լիտր: Բենզինի էժանացման պարագայում սկսեց աստիճանաբար ավելի շատ ծախսել՝ 350 դրամի ժամանակ՝ 10.8, հիմա՝ 330 դրամի դեպքում՝ արդեն 11.5 լիտր: Եթե հանենք ձմռան ցրտի պատճառով բենզինի գերածախսի 10%-ը, կստացվի 9.72 և 10.5 լիտր: Ի՞նչ է ստացվում...
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
58389 | 5
Facebook