Տիբա քաղաքը տեղակայված է Տոկիոյից 40 կմ հեռավորության վրա: Այժմ միլիոն բնակչություն ունեցող քաղաքում ակտիվ շինարարություն է ընթանում, կառուցվում են նոր բնակելի շենքեր, որոնք կարող են իրենց բնակիչներին ընդունել մի քանի տարուց: Այս շենքերի յուրահատկությունն այն է, որ դրանք ունենալու են դրոնների համար նախատեսված հարթակներ: Բացի այդ, շենքերը հագեցած կլինեն դրոնների շահագործման համար անհրաժեշտ սարքավորումներով ու համապատասխան անձնակազմով, որոնք կսովորեցնեն օդային տեղաշարժի հմտությունները:
Իսկ համապատասխան անձնակազմ նախապատրաստելու համար տեղի բուհերում արդեն բացվել են անհրաժեշտ բաժիններ:
Տիբա քաղաքի քաղաքապետն ասել է, որ ապրանքների առաքումն օդային ճանապարհով հատկապես պետք կգա տարեցներին ու շարժողական խնդիրներ ունեցողներին: Թեթևաշարժ դրոնները կարող են անհրաժեշտ ապրանքները` սնունդը, դեղամիջոցները և այլն, հասցնել պատվիրատուներին:
Սկզբնական փուլում քաղաքում կաշխատի շուրջ 200 ԱԹՍ, որոնք քաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը կթեթևացնեն 40%-ով: Բացի այդ, քաղաքապետը հույս ունի այդ կերպ գրավել զբոսաշրջիկներին. Տոկիոյի օլիմպիադան սարերի ետևում չէ: