Այսօր Թուրքիայում, կապված Անկարայում ՌԴ դեսպանի սպանության և Անկարայում ամերիկյան դեսպանատան ու Ադանայում ամերիկյան հյուպաթոսարանի շենքի վրա տեղի ունեցած կրակոցների հետ, փակ կլինի ԱՄՆ դեսպանատունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ մի տղամարդ վերարկուի տակից հանել է հրացանն ու 7-8 կրակոց արձակել օդ: Նա ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Թուրքիայում սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովը: