Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ վարչապետի ասածը Գեղարքունիքի մարզպետի համար՝ հե՞չ». Անահիտ Բախշյան

16:55, երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2016 թ.
«ՀՀ վարչապետի ասածը Գեղարքունիքի մարզպետի համար՝ հե՞չ». Անահիտ Բախշյան

Գեղարքունիք մարզի Ծովագյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնատարի 65 տարին լրացել է 2 տարի առաջ, սակայն նա շարունակում է պաշտոնավարել մինչև դպրոցի տնօրենի մրցույթի օրը, որը նշանակված է դեկտեմբերի 28-ին: Մրցույթի մասնակիցներն արդեն 4-ն են, որոնցից մեկն էլ գործող տնօրենի եղբայրն է՝ Նավասարդյան Խաժակը՝ Սևանի թ. 3 դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ: Բոլորս լավ ենք հիշում դպրոցների ղեկավարման ժառանգականության դեմ ՀՀ վարչապետի հանձնարարականը, որը, փաստորեն, այս դեպքում զանց է առնվում: Առանց մարզպետի հետ համաձայնեցնելու տնօրենի եղբայրը չէր ներկայացնի իր գործերը հանձնաժողովին: Ստացվում է, որ Գեղարքունիքի մարզպետը համարձակվում է շրջանցել վարչապետի հանձնարարակա՞նը, առյուծի սիրտ է կերե՞լ: Կարծում եմ՝ ՀՀ վարչապետը պետք է տեր կանգնի իր հանձնարարականին:
    
     Անահիտ Բախշյան
     Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

3690 | 0
Facebook