Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փոքր Մհեր» կրթահամալիրը կմիավորվի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին

12:35, հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2016 թ.
«Փոքր Մհեր» կրթահամալիրը կմիավորվի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանին
     Կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ իրենք արդեն ավարտին են հասցնում «Փոքր Մհեր» կրթահամալիրի ուսումնասիրությունները:
     Վերջինը տեղեկացրել է, որ նպատակ ունեն «Փոքր Մհեր» կրթահամալիրը տեղափոխել Պաշտպանության նախարարության կառավարման ոլորտ և միավորել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանին:
     Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետը հանձնարարել է ավարտել «Փոքր Մհեր» կրթահամալիրում կատարվող ուսումնասիրությունները:
4003 | 0
Facebook