Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Տոներից հետո կառավարությունը հարկային ջարդ է սկսելու

11:50, չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2016 թ.
Տոներից հետո կառավարությունը հարկային ջարդ է սկսելու
     Կառավարության անընդմեջ հավաստիացումներն առ այն, որ բիզնեսի համար պետք է ստեղծվի հավասար և մրցունակ միջավայր, ընդամենը ժամանակավոր դադարի համար է: Հայաստանի տնտեսությունն այնպիսի ծայրահեղ իրավիճակում է հայտնվել, որ ժամանակավոր դադարը որևէ «օգուտ» չի կարող բերել: Ասում են, որ վերջին օրերին այս մասով մի քանի հանդիպում է տեղի ունեցել Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև, որոնց ժամանակ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության խայտառակ իրավիճակը և տեղեկացրել, որ առանց հարկային ջարդի, ինքը չի կարող ապահովել 2017թ. բյուջեն: Ասում են նաև, որ հարկային ջարդ իրականացնելու թույլտվությունը ստացվել է, և տոներից հետո բիզնեսն իր մաշկի վրա կզգա դա:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
64272 | 0
Facebook