Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Առաջիկա օրերին բենզինի գինը նորից կբարձրանա

12:30, երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2016 թ.
Առաջիկա օրերին բենզինի գինը նորից կբարձրանա
     Վերջին երկու ամիսներին բենզինի գնի չնչին նվազումն իշխանությունները ներկայացնում էին որպես կարևորագույն քայլ՝ տնտեսության առողջացման համար: Ավելին, տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ մինչ տարեվերջ բենզինի գինը նվազելու է մինչև 270 դրամ: Վերջին օրերին, սակայն, իշխանական կուլիսներից նոր տեղեկություններ են դուրս գալիս, համաձայն որոնց` առաջիկայում բենզինի գինը նորից կթանկանա: Ասում են, որ բենզինի գնի թանկացումը հիմա էլ կապելու են աշխարհում նավթի գների բարձրացման և դոլարի արժևորման հետ: Ասում են նաև, որ նման հիմնավորումով փորձելու են շեղել հանրության ուշադրությունն իրական պատճառից: Իսկ թանկացման իրական պատճառը՝ գազի մաֆիայի կողմից ճնշումն է:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
50828 | 1
Facebook