Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկչություն Եգիպտոսի ղպտիական տաճարում. կա 22-25 զոհ

15:40, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ահաբեկչություն Եգիպտոսի ղպտիական տաճարում. կա 22-25 զոհ

Կահիրեյում` սբ Մարկոս ղպտիական տաճարում այսօր` դեկտեմբերի 11-ին, գործի է դրվել պայթուցիկ սարք: Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, զոհվել է 22 մարդ, առնվազն 25-ը վիրավորվել է:

Մեկ այլ աղբյուր հաղորդում է 25 զոհի մասին: Առայժմ ահաբեկչական ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:
     Ղպտի քրիստոնյաները, տարբեր տվյալներով, կազմում են Եգիպտոսի բնակչության 10-20%-ը` մոտ 6,5-13 միլիոն մարդ: Վերջին տարիներին ղպտիները հաճախ են ենթարկվում մահմեդական ծայրահեղականների հարձակումներին:

5800 | 0
Facebook