Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ

15:25, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ

Իսրայելի Էյլատ քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Մինչև 20 տարեկանների գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող 105 կգ քաշային կարգի Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտի 400 կգ արդյունքով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Մրցաշարի փակման արարողության ընթացքում հայտնի դարձավ, որ մեր ծանրորդը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն մարզիկ։

3360 | 0
Facebook