Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որքան խստանա Էրդողանի միանձնյա ավտորիտար իշխանությունն, այնքան նման դեպքերը շատանալու են». թուրքագետ Վարուժան Գեղամյանն` Ստամբուլի ահաբեկչության մասին

15:05, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
«Որքան խստանա Էրդողանի միանձնյա ավտորիտար իշխանությունն, այնքան նման դեպքերը շատանալու են». թուրքագետ Վարուժան Գեղամյանն` Ստամբուլի ահաբեկչության մասին

Երեկ Ստամբուլում՝ Բեշիքթաշ-Բուրսասփոր ակումբների ֆուտբոլային հանդիպումից անմիջապես հետո «Վոդաֆոն» մարզադաշտի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհերի թիվը հասել է 38-ի, վիրավորներինը՝ շուրջ 160 մարդ։ Զոհերի մեծամասնությունը ոստիկաններ են։
     Կազմակերպիչների հարցում իշխանությունների առաջնային վարկածը, բնականաբար, ընկել է քրդական PKK կազմակերպության վրա, սակայն դեռ որևէ հաստատում չկա ոչ մի կողմից։
     Գիշերվա պայթյունը վերջին մեկ տարվա ընթացքում Ստամբուլում տեղի ունեցած թվով 7-րդ ռումբով պայթյունն էր (տե՛ս կից քարտեզը): Միևնույն ժամանակ նշեմ, որ որքան խստանա Էրդողանի միանձնյա ավտորիտար իշխանությունն, այնքան նման դեպքերը շատանալու են։

3131 | 0
Facebook