Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեդալի հույս ունեմ». Սարգիս Քոչարյան

14:40, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
«Մեդալի հույս ունեմ». Սարգիս Քոչարյան

Դեկտեմբերի 9-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր Հայաստանը ներկայացնելու է 2 ըմբիշ։ Ազատ ոճի ըբշամարտի մրցաշարին Հայաստանը ներկայացնող 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, կիսվեց առաջնությունից իր ակնկալիքներով.

«Շատ լավ մարզավիճակում եմ։ Պատրաստվել եմ հաղթելու։ Մեդալի հույս ունեմ, չունենայի՝ չէի գնա։ Չգիտեմ, թե ովքեր են մրցակիցներս, չեմ հետաքրքրվել։ Այդպես ավելի լավ է՝ առանց իմանալու գնալ։ Ինձ համար միևնույնն է, թե ում հետ կգոտեմարտեմ։ Մեծահասակների մեջ առաջին անգամ եմ աշխարհի առաջնության մասնակցում, բայց երիտասարդների մեջ մասնակցել եմ, փորձ ունեմ և հոգեբանորեն պատրաստ եմ։ Առհասարակ, հոգեբանությունն է ամենակարևորը»,- նշեց Սարգիսը։

2420 | 0
Facebook