Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ամեն ինչ անելու եմ՝ աշխարհի առաջնությանը լավ մասնակցելու համար». Գրիգոր Գրիգորյան

14:25, կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
«Ամեն ինչ անելու եմ՝ աշխարհի առաջնությանը լավ մասնակցելու համար». Գրիգոր Գրիգորյան

Դեկտեմբերի 9-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր Հայաստանը ներկայացնելու է 2 ըմբիշ։ Ազատ ոճի ըբշամարտի մրցաշարին Հայաստանը ներկայացնող երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն 70 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, կիսվեց առաջնությունից իր ակնկալիքներով.

«Մարզավիճակս նորմալ է։ Ամեն ինչ անելու եմ՝ աշխարհի առաջնությանը լավ մասնակցելու համար։ Մնացածը կերևա Բուդապեշտում։ Նպատակս աշխարհի չեմպիոն դառնալն է, գորգը ցույց կտա։ Մրցակիցներս բավականին ուժեղ են։ Բոլորին ճանաչում եմ, բոլորի հետ գոտեմարտել եմ։ Հուսով եմ՝ որ լավ կլինի ամեն ինչ»,- նշեց Գրիգորը։

2108 | 0
Facebook